Concept by Coffeeshop

AGL թիմի մշակումներից մեկը «Concept by Coffeeshop» նոր ձևաչափն է, որի շրջանակում իրականացվել է Coffeeshop Company-ի յուրօրինակ մասնաճյուղի նախագծումը և ինտերիերային լուծումների մշակումը։ Ծրագրային մոտեցումը ուղղված է եղել երկու հիմնական նպատակների համադրմանը՝

Բրենդային նույնականության պահպանում ; կիրառվել են Coffeeshop Company-ին բնորոշ գունային լուծումները և գրաֆիկական տարրերը՝ ապահովելու համար միջազգային բրենդի ճանաչելիությունն ու համահունչ տեսողական դաշտը։

Տեղային առանձնահատկությունների ներառում ; ինտերիերի կառուցվածքում և ֆունկցիոնալ կազմակերպման մեջ ներդրվել են նախագծային լուծումներ, որոնք տարածքին հաղորդում են ինքնատիպ բնույթ՝ հաշվի առնելով հատուկ կոնտեքստը, հաճախորդների հոսքը և օգտագործման առանձնահատկությունները։

  • Տեղադիրքը՝

    Արամի 8, Երևան, Հայաստան,

  • Տարի՝

    2025

  • Կարգավիճակ՝

    Իրականացված

  • Մակերես՝

    90քմ․

  • Նախագծող թիմ՝

    Ռուզան Շահինյան, Տիգրան Հարությունյան, Նունե Զաքարյան

  • Լուսանկարիչ`

    Հայկ Նասոյան