Այս պենտհաուզը ի սկզբանե նախագծված էր որպես բարձր առաստաղներով մեկ հարկանի բնակարան, սակայն պատվիրատուի հետաքրքիր գաղափարը այն վերափոխեց երկհարկանի տարածքի՝ ավելի ընդարձակ մակերեսով և յուրօրինակ տեսողական ընկալմամբ։
Հյուրասենյակը պահպանեց իր բարձր առաստաղները՝ ինչի շնորհիվ այն ստացավ բաց ու վառ լուսավորված տարածականություն։
Ի Սկզբանե նախագծված խիստ, մինիմալիստական լոֆթ մթնոլորտը վերափոխվեց՝ դառնալով ավելի ջերմ ու մարդկանց կարիքների համար հարմարեցված։
Աղյուսի փոխարեն ընտրվեց կարմիր տուֆը, որն ինտերիերին ավելացրեց բնական տաք երանգ, իսկ բետոնե պատերը ծածկվեցին նուրբ մոխրագույն պաստառով՝ ստեղծելով առավել ներդաշնակ և հարմարավետ միջավայր։
Դրսի արտաքին հատվածը ներդաշնակորեն շարունակում է ներսի հատվածի կոնցեպտը ՝ արևի բնական լույսը առավելագույնի հասցնելու նպատակով։ Տաղավարը պատրաստված է թափանցիկ նյութերից, ինչը թույլ է տալիս բացարձակորեն վայելել շրջակա լույսը, իսկ բնակարանի ինտերիերում առկա առատ կանաչը ստեղծում Է քաղաքից դուրս լինելու հանգստավետ զգացողություն՝ միաժամանակ պահելով կապը բնության հետ։
Հատուկ ուշադրություն է դարձվել հյուրասենյակի կախված բուխարուն, որը յուրահատուկ լոֆթ դետալ է:
