Ճակատային լուծումները և ֆունկցիոնալ կազմակերպումը։
Բիզնես կենտրոնը գտնվում է Երևանի Կոմիտաս 15 հասցեում։ Հիմնական նպատակը՝ առկա միջավայրի բարելավումն է՝ հաշվի առնելով գոյություն ունեցող ճարտարապետական լուծումները։
Ներքին բակի ճարտարապետական կերպարը թարմացնելու նպատակով կոմպոզիտ նյութով երեսպատված հին ճակատը փոխարինվել է սև գրանիտով՝ շարունակելով գլխավոր ճակատի ոճը։ Առկա շինության երկու ճակատները քողարկվել են սպիտակ մետաղական ցանցով, որը նաև ծառայում է որպես հիմք ուղղահայաց կանաչապատման համար։
Նոր կառուցվող ճակատների երեսպատման համար կիրառվել են մետաղական խողովակներ՝ համադրված սև կոմպոզիտ նյութերի և ապակու հետ՝ ստեղծելով հստակ արտահայտված կերպար։ Բիզնես կենտրոնի մուտքերը առանձնացված են դեղին գույնով ՝ ապահովելով վիզուալ ընդգծվածություն և դինամիկ կոնտրաստ միջավայրում։
