Եռաչափ չափաչափության ամառային պրակտիկա Սեգովիայում

2024 թվականի հունիսին, EVOLVER կազմակերպության հետ համատեղ , Իսպանիայի Սեգովիա քաղաքում IE Համալսարանի ճարտարապետական բաժնի հետ ամառային մասնագիտական ուսանողական պրակտիկայի շրջանակներում իրականացրեցինք եռաչափ չափագրության աշխատանքային դասընթաց՝ սկանավորման նորարար տեխնոլոգիաների կիրառմամբ: Կիսվեցինք նաև մեր ընթացիկ նախագծերի փորձով, որտեղ կիրառել ենք նման չափագրական մեթոդները։

Արդյունավետ փորձ էր թե՛ մեր թիմի համար, թե՛ տվյալ համալսարանի ուսանողների։ Երեք օր ակտիվ աշխատանքներից հետո ստեղծեցինք ամբողջ համալսարանի սկանավորված նյութը, որը մոտ 20,000 քմ էր։

Շնորհակալ ենք Սեգովիայի Համալսարանի Ճարտարապետական բաժնի ղեկավարությանը հյուրընկալելու և այս հրաշալի հնարավորության համար։ Ներկայումս ծրագրավորում ենք ապագա համագործակցության քայլերը։