SHARE Architects Forum 2025

Մեր ընկերության համար մեծ պատիվ էր մասնակցել SHARE Architects Forum 2025 միջոցառմանը, որը տեղի ունեցավ ապրիլի 9-ին Կիպրոսի Նիկոսիա քաղաքում։ Այստեղ մենք հանդիպեցինք ճարտարապետության լավագույն մասնագետների հետ՝ քննարկելու կայուն ճարտարապետության նոր գաղափարները։ Միջոցառումը հիանալի հնարավորություն էր ստեղծագործական գաղափարների փոխանակման, համագործակցության զարգացման և միջավայրի կազմակերպման ապագան պատկերացնելու համար։

Ամենահիշարժան պահերից մեկը ընթրիքն էր, որն անցկացվեց գործող գործարաններից մեկի տարածքում։ Յուրահատուկ մթնոլորտը և ոգեշնչող մարդկանց ներկայությունը այս երեկոն վերածեցին անասելի հիշողության։

Հատուկ շնորհակալություն SHARE Architects Forum 2025-ի կազմակերպիչներին։

Մենք ունենք ևս մեկ հրաշալի նորություն ձեզ համար` SHARE Architects Forum-ը այս տարի առաջին անգամ կկազմակերպվի Հայաստանում սեպտեմբերի վերջին։