24-րդ Triennale Milano միջազգային ցուցահանդեսը մեկնարկել է մայիսի 13-ին և բաց է լինելու մինչ նոյեմբերի 9-ը: Մեկնարկին նախորդել էր ցուցահանդեսի պաշտոնական բացումը, որի ընթացքում համակարգող թիմը ներկայացրել է առաջին հայկական տաղավարը: Տաղավարն իրենից ներկայացնում է խորհրդանշական հարթակ ստեղծարարության համար և կրում է «(ordinary) architecture. Yerevan» անվանումը։
Տրիենալեն միավորում է բազմազան մշակույթներ և տեսակետներ՝ ներկայացնելով տարբեր քաղաքներին նվիրված իլյուստրացիաներ:
Ցուցահանդեսը ներառում է նաև տարբեր հաղորդակցական նախագծեր, ինչպիսիք են՝ հանրային ծրագրերը, սիմպոզիումներն ու կատալոգները՝ գիտության, ակադեմիայի, դիզայնի և արվեստի ոլորտների հանրահայտ ներկայացուցիչների ակնարկներով: